29 11 2021

Առուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին

Առուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 27-ը։

Հիշեցնենք, որ դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ զղջում է, որ սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։

Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ