03 11 2021

Սուքիասյանի եղբորը գրավով ազատ են արձակում, իսկ Արմեն Չարչյանին, ով ունի անձեռնմխելիություն, կալանքի տակ է



«2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դատարաններին ներկայացվել են 1700-ի հասնող կալանավորման միջնորդություններ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ դրանցից մերժվել է միայն 291-ը։ Այս տվյալից կարելի է հետևություն անել, թե ինչ վիճակում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան Հայաստանում։ Երբ մենք ասում ենք, որ կալանավորումը Հայաստանում ֆետիշացվում է, հենց դրա համար էլ ասում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով Դատական դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը։

Պատգամավորն ընդգծեց, որ հիմնավոր կասկած ունի՝ կալանավորման միջնորդություններն ակտիվ բավարարվում են արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, ինչը վկայում է դատարանների նկատմամբ քաղաքական ճնշումների մասին։  

«Վստահ եմ՝ շատերդ տեսել եք, որ աղմկահարույց գործով իշխանական ներկայացուցիչներից մեկի հարազատն ազատ է արձակվել՝ գրավով։ Համեմատական անցկացնենք Արմեն Չարչյանի հետ ․ Արմեն Չարչյանը դոկտոր պրոֆեսոր է, նաև ԱԺ պատգամավոր է՝ օժտված անձեռնմխելիությամբ։ Ունի անբասիր հեղինակության՝ նախկինում երբևէ չարատավորված։ Արմեն Չարչյանը կալանավորված է՝ չնայած առողջական խնդիրներին։ Իսկ, օրինակ, մյուս դեպքով անձն ազատ է արձակվել»,- ասաց Վարդևանյանը։

Նա հաստատեց, որ մյուս դեպքով նկատի ունի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ