26 10 2021

Միշտ կարելի է գտնել հիվանդ դատախազի և գործը մակագրել իրեն, որ դատերի չգա․ Արամ Հարությունյան



Ակնհայտ է, որ չեն ուզում նախադեպ լինի, որովհետև եթե արդեն Առաջին ատյանի որոշումը կար, մինչև վերաքննիչ դիմումը, ըստ էության, նախադեպ էր։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Նման գործեր շատ կան, մինչև հիմա էլ շարունակվում են և այդ իմաստով ես ենթադրում եմ, որ նաև դատախազությունը կարող է ավելի շատ ձգել, որովհետև հասկանում են, որ Վերաքննիչ դատարանը տարբերակ չունի, պետք է արդարացնի։ Այսինքն պետք է արդարացնի Առաջին ատյանի որոշումը։

Բնական է, որ իշխանությունների ձեռքին մահակ է այդ հոդվածը, որով շատ մարդիկ են անցնում։ Համոզված եմ, որ ամեն դեպքում դատարանը միջոցներ կձեռնարկի, որովհետև հնարավոր չէ այդքան ձգել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ