Ինչպես արդեն նշել էինք, սեպտեմբերի 25-ին ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը:
Վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր Չարյչյանի առողջական վիճակի մասին՝ ասելով, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ։ Նա դատարանին հորդորեց կայացնել արդարացի որոշում՝ հույս հայտնելով, որ հետագայում գործ չեն ունենա ուշացած արդարադատության հետ։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 25-ին ժամը 18:00-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը