23 09 2021

Արմեն Չարչյանի գործը քննող դատավարը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան

Արմեն Չարչյանի գործը քննող դատավարը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան

NEWS.am- գրում է.

Արմեն Չարչյանի գործը վարողը դատավորը վերադարձել է արձակուրդից, և մենք հույս ունենք, որ դատարանն արտահերթ նիստ կհրավիրի Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանի գործը վարողը դատավորը երեկ՝ սեպտեմբերի 22-ին, վերադարձել է արձակուրդից, և մենք հույս ունենք, որ մինչև հերթական նիստի օրը՝ հոկտեմբերի 1-ը, դատարանն արտահերթ նիստ կհրավիրի և կքննի հրատապ միջնորդությունը Արմեն Չարչյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով հուսով ենք, որ դատարանը մեր պահանջն ընդունելի կհամարի։ Առաջին հանգամանքը Արմեն Չարչյանի առողջական վիճակն է, երկրորդը նրա պատգամավորական անձեռմխելիությունը է, քանի որ միայն Ազգային ժողովը չէ թույլտվություն տվել պատգամավորին ազատությունից զրկելու։ Հաջորդ հանգամանքն այն է, որ մենք գրավի նվազագույն շեմը սահմանել ենք 15 միլիոն դրամը, ի տարբերության նախորդ անգամ սահմանված 10 միլիոնի, և կարևոր հանգամանք է նաև, որ առաջին անգամ գրավով ազատվելուց հետո Արմեն Չարչյանը գործի քննությանը չի միջնորդել»,- ասաց Ալեքսանյանը։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Չարչյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր․ «Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում և շնչում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ