15 09 2021

Արմեն Չարչյանի դատական նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտել է Վերաքննիչ դատարան․ Ալեքսանյան



Երկու միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու համար։ Հույս ունենք, որ դատավորի արձակուրդից վերադառնալուց հետո Չարչյանի գործով հրատապ նիստ կհրավիրվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այստեղ անձի խափանման միջոցի փոփոխման հանգամանքներից մեկը հենց առողջական վիճակն է։ Եթե մենք ունենայինք  խափանման միջոցի փոփոխման այլ հանգամանք, որը առողջության համար վտանգ չէր ներկայացնում, միգուցե բացառություն չնախատեսեր հրատապ նիստ հրավիրելու»,- ասաց Ալեքսանյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Արմեն Չարչյանի անազատության մեջ շարունակական մնալն էլ ավելի վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա։

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի հնարավոր միջնորդությանը դատական գործընթացին, փաստաբանը նշեց․

«Պատկերացրեք հետյալ իրավիճակը․ Արմեն Չարչյանի վերաբերյալ նշանակված է դատական նիստ և այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտնում է Վերաքննիչ դատարնի շենք։ Ես չեմ ուզում վերացական դատողություններ անել, թե կոնկրետ այդ գործով էր պայմանավորված այցելությունը, թե՝ ոչ։ Բայց օբյեկտիվ դիտողի կողմից արդյոք չի՞ կարող լինել կասկած, որ դա պայմանավորված էր հենց Արմեն Չարչյանի գործով։ Նման մի փոքր կասկածի դեպքում մենք օրինական դատարանի մասին խոսք չենք կարող ունենալ»,- նշեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ