03 09 2021

Իրավիճակի միակ լուծումը պարոն Չարչյանի կալանքի անհապաղ վերացումն է. Արամ Վարդևանյան



Ինչպես արդեն նշել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել էին «Վարդաշեն» ՔԿՀ տեսնելու պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանին, որին այսօր տեղափոխել են կալանավյար:

«Շատ անհանգստացնող է պարոն Չարչյանի առողջական վիճակը, նա ստանում է 90 միավոր ինսուլին, այն դեպքում, երբ նորման 60 է, բայց նա իր բնավորության համաձայն չի պնդում, որ իրեն տեղափոխեն քաղաքային հիվանդանոց, բայց մյուս կողմից դա պետության պոզիտիվ պատասխանատվությունն է: Դատախազությունը անգործության մեջ է մնում այնքան ժամանակ, մինչև մարդու առողջական վիճակը մոտենում է սահմանագծին, այստեղ մոտենում ենք արդեն նման իրավիճակի»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նաև նշեց, որ այցելել են «Հայաստան» խմբակցության մյուս երկու պատգամավորներին և առաջիկայում պատրաստվում են միջազգային դիվանագիտական ներկայացուցիչներին տեղեկացնել, որ ՀՀ-ում երեք պատգամավոր գտնվում է ՔԿՀ-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ