03 09 2021

Կալանավորումը անհամատեղելի է Արմեն Չարչյանի առողջական վիճակի հետ․ Արամ Վարդևանյան



«Անհասկանալի է այն ամենը, ինչ կատարվում է իրավական համակարգում, հասել ենք մի աստիճանի, որ կալանավորումը անհամատեղելի է Արմեն  Չարչյանի առողջական վիճակի հետ»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ։ Պագամավորը նկատեց, որ ամեն դեպքում պետք է լինել մարդասեր․

«Եթե ուզում են կալանավորել, թող գան ԱԺ-ից համաձայնություն ստանալու, նժարին դնում ենք մարդու  առողջական վիճակը, որը անմարդկային է։ Որքանով տեղյակ եմ , բժիշկները բավարար չեն համարել Չարչյանի առողջական վիճակը, մինչդեռ քրեակատարողական հիմնարկն  ավելորդ ինքնավստահություն է դրսևորում»,-նշեց Վարդևանյանը՝ հավելով․ «դեսպանատները ասելիք չունե՞ն  Չարչյանի գործի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ