03 09 2021

Չնայած առողջական վատ վիճակին, պրոֆեսոր Արմեն Չարչյանին տեղափոխել են ՔԿՀ

Չնայած առողջական վատ վիճակին, պրոֆեսոր Արմեն Չարչյանին տեղափոխել են ՔԿՀ

Չնայած առողջական վատ վիճակին պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ կալանավայրում Արմեն Չարչյանի առողջական վիճակյը սրվել էր և տեղափոխել էին հիվանդանոց, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Արմեն Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, ինչը կրկնվելու հատկություն ունի։ 

«Ծանր շաքարային դիաբետ ունի, օրական 92 միավոր ինսուլին է ստանում ու դա, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է կալանքի հետ», - հայտնել էր փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ