04 08 2021

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը

NEWS.am-ը գրում է.

«Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, օգոստոսի 4-ին մերժեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, ինչը նշանակում է, որ Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Որոշմանը դեռ ծանոթ չենք, բայց ինչպես միշտ մի բան կստեղծագործեն ու կգրեն, բայց այն հիմնավորումները, որ ներկայացվեց եւ դրանց առնչությամբ ինչ պատասխան, որ տրվեց, դատական նիստից պարզ էր, որ  դատարանը հիմնավորումներ չունի մեր բողոքը մերժելու, բայց ի սկզբանե  որոշված էր՝ պետք է մերժվի։ Որոշումն ստանալուց հետո մենք այն կբողոքարկենք նաեւ Վճռաբեկ դատարանում»,– ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ