23 07 2021

ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել ստորագրություններն ուղարկել դատախազություն, ՀՔԾ․ Հայրապետյան



Քաջարան քաղաքից երեկվա դրությամբ հավաքվել է 3900 ստորագրություն, որն այսօր հանձնվել է ՄԻՊ Արման Թաթոյանին, ով պատրաստակամություն է հայտնել դրանք ուղարկել Գլխավոր դատախազություն, ՀՔԾ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։

Նշենք, որ Հյուսիսային պողոտայում սկսվել է ստորագրահավաք՝ Սյունիքի կալանավորված համայնքնապետերին ազատելու պահանջով:

«Քանի որ Գորիսում և Քաջարանում ստորագրահավաք էր, մեզ դիմում էին Երևանի մի շարք քաղաքացիներ՝ արդյոք այստեղ էլ հնարավոր չէ կազմակերպել, քանի որ իրենք էլ ուզում են իրենց աջակցությունը հայտնել Սյունիքի համայնքապետերին: Այդ իսկ պատճառով որոշեցին կազմակերպել Երևանում»,- ասաց իրավաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ