«Հայաստան» դաշինքի նդամ, բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը վերանքնիչ դատարանը կիսատ թողեց, այն կշարունակվի երեքշաբթի՝ հուլիսի 6-ին, ժամը 14-ին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեցին Չարչյանի պաշտպանները:
Նրանց խոսքով՝ պայմանավորվածություն են ձեռք բերել ժամը 18-ից հետո շարունակել աշխատանքը և գործի քննությունն այսօր ավարտել:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը