02 07 2021

Արմեն Չարչյանին կալանավորելուց հետո մթնոլորտը լավը չէ, բայց դրանից ոչ մի հիվանդ չի տուժում. ԵՊԲՀ դասախոս



Բժշկական հանրության հարյուրավոր ներկայացուցիչներ օրեր առաջ նամակներ էին հասցեագրել պատկան մարմիններին պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով: ԵՊԲՀ դասախոս Սամվել Սահակյանը հայտնեց որ արձագանք են ստացել նախագահի աշխատակազմից։

Բժիշկը հայտնեց, որ իրեն զանգահարել է ՀՀ նախագահի օգնականն ու առաջարկել հաջորդ շաբաթ, եթե ցանկություն կա իր կողմից, հանդիպել նախագահին:  

«Մենք երախտապարտ կլինենք, որ մտավորականների այսպիսի մեծ խմբին չարհամարհեն։ Մեզ համար դժվար կլինի մեր հետագա աշխատանքը, եթե արհամարհված լինենք։ Իմ հույսն է, որ մեզ կլսեն»,- ասաց ԵՊԲՀ դասախոսը:

Նա նշեց, որ Արմեն Չարչյանի ընկերն է, ուզում է հաղթի արդարադատությունը։

«Ես ճանաչում եմ նրան և գիտեմ, որ օրենքից դուրս բան չի կատարի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ