25 05 2021

Հստակ ասում եմ՝ ճնշում կա դատարանի վրա․ ընդամենը մեկ դատական նիստը Դանիբեկյանը ոչ մի կերպ չհետաձգեց․ Վարդևանյան



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավոր Դանիբեկյանը որևէ կերպ չի ցանկացել փոխել հունիսի 15-ին նշանակված դատական նիստի օրը, հաշվի առնելով, որ սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական գործընթացներում ներգրավված են նաև այս գործով երկու անձ՝ Ռոբերտ Քոչարյանը և ինքը՝ Վարդևանյանը։

«Ինձ համար առնվազն անհասկանալի էր դատավոր Դանիբեկյանի անգործությունը այն պարզ պատճառաբանմանը, որը ներկայացնում էի, որ ի վերջո տվյալ դեպքում գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ սույն գործով երկու անձ այդ թվում նաև ես ներգրավված ենք այս քաղաքկաան գործընթացի մեջ, բայց դատավոր Դանիբեկյանը այդ մեկ դատական նիստը ոչ մի կերպ չի ուզում հետաձգի։ Խոսքը մեկ նիստի մասին է։ Խնդրում էի ոչ թե 15-ին, այլ նույնիսկ 19-ին նշանակել, բայց տիկին Դանիբեկյանին դա որևէ կերպ չհամոզեց։ Այս ամբողջ գործը քաղաքական գործընթացի մաս է։ Սա հերթական անգամ քաղաքական մրցակցությունը խախտելու մի իրավիճակ է, ես վստահ եմ ասում, որ որոշակի ճնշում կա դատարանի վրա, որ բոլոր դեպքում , օրինակ ամսի 15-ին Ռոբերտ Քոչարյանը չիրականացնի քարոզարշավ։ Երբ մենք ասում ենք սա քաղաքական հետապնդում է, դրանք էլ ավելի ակնհայտ երևում են այս շրջանում»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ