«Հայաստանում քրեական իրավունքի բազմաթիվ ու անընդհատ խախտումներ են տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ֆրանսիայում աշխատող փաստաբան Սևակ Թորոսյանը։ Նա նշում է՝ միջազգային կառույցները հիմա հստակ հասկանում են այդ խախտումներն ու արձագանքում դրանց, ինչպես օրինակ Ինտերպոլը, որը «արդար որոշում» կայացրեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ։ Նա համոզված է, միջազգային բոլոր կառույցները հերթով նման վատ կարծիք են հրապարակելու Հայաստանի ներկայիս իշխանությունների մասին, քանի որ միջազգային կազմակերպությունները ստանում են ազդակներ, որ Հայաստանը իրավական պետության հետ կապ չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը