16 03 2021

Ինչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը. Ամրամ Մակինյան

Ինչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը. Ամրամ Մակինյան

Ինչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Նկատի ունենալով, որ իմ հավաստի տեղեկությունների համաձայն՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը չի բավարարվել միայն քննչական ծառայություններին պատվերներ իջեցնելով, այլ միջամտություն է իրականացրել նաև դատական իշխանության գործունեությանը,  ուստի ԲԴԽ աշխատակազմից պարզաբանում եմ պահանջում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին…

Աշխատակազմին խնդրում եմ պարզաբանել նաև, թե ԲԴԽ վարչական շենք քննիչներն ինչ հարցերի առնչությամբ և ում մոտ են կանչվում»,- գրել է Մակինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ