Վարչապետը չուներ իրավասություն Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությամբ դիմելու ՀՀ նախագահին, վերջինս էլ չէր կարող ազատել ԳՇ պետին, որովհետև Սահմանդրությամբ այդ լիազորությամբ օժտված չէ:
Եթե այլ տեսանկյունից անդրադառնանք՝ ակնհայտ կարող ենք փաստել, եթե ընդունելու լինենք, որ օրինակ՝ ՀՀ նախգահն իրավասություն ուներ ԳՇ պետին ազատելու, այս պարագայում հարց է առաջանում՝ ՀՀ նախագահի կողմից ԳՇ պետի ազատումը ինքնին վարչարարություն է: Այս դեպքում եթե նախագհը չի ստորագրում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահն ինքն է փաստել՝ հիմքը հակասահմանադրական է, այդ պատճառով դիմել է ՍԴ, ապա այտեղ չի էլ կարող է գործել նախագահի կողմից չստորագրելու արդյունքում ակտն ավտոմատ ուժի մեջ մտնելը»,- հանրահավաքի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը