19 02 2021

Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են

Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը և քաղաքացի Մհեր Ավագյանը ձերբակալվել են, տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը նրան հայտնել է, որ Սաղաթելյանին և Բեքարյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով, Ավագյանին՝ մեկ։

Մասնավորապես, նրանք մեղադրվում են ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու համար։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ