Ակնհայտ է, որ այստեղ կողմնակալ մոտեցում կա։ Այս մասին նա հայտարարեց այսօր ընթացող դատական նիստին։
Օհանյանը նկատեց, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարության քաղաքական ենթատեքստն ակնհայտ է:
«կարծում ենք, որ քաղաքական հետապնդումն ակներև է: Որպես պաշտպանող կողմ` մենք ասում ենք, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է: Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դրա մասին ասել: Ինքնաբացարկի վերաբերյալ տեսակետի ներկայացումը կարող է նաև քաղաքական բաղադրիչ պարունակել: Չէ որ նա պետք է հիմնավորումներ ներկայացնի»,- ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, որ դատավորը թույլ չտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որի փաստաբանը ներկայացրել էր միջնորդությունւ, քաղաքական գնահատականներով հանդես գալ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը