26 12 2020

Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը խուզարկության վերաբերյալ

Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը խուզարկության վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանի բողոքը։ 

Նա հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի` «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» առաջին ատյանի դատարանի 22.11.2020թ որոշումը բեկանվել է։

Բացի այդ, Քննչական կոմիտեն ավագ քննիչի միջնորդությունը Հակոբյանի բնակության վայրում ու օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ, մերժել է։ Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում։

Միհրան Հակոբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դավաճան Նիկոլն ինձ վերադարձրեց բնակարանիցս ապօրինաբար առգրավածը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ