25 12 2020

Գառնիկ Իսագուլյանն ազատ արձակվեց

Գառնիկ Իսագուլյանն ազատ արձակվեց

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը:

«Անմիջապես այսօր, երբ ես քննչական սենյակում էի գտնվում ՔՕ 333 հոդվածով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի կալանավորումն անպայման ապահովեն: Բայց ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,- դատարանի բակում լրագրողներին ասաց փաստաբանը:

Գառնիկ Իսագուլյանն էլ ասաց, որ իր նկատմամբ քաղաքական  հետապնդում է իրականացվում եւ չբացառեց, որ մի օր նաեւ անազատության  մեջ կարող է հայտնվել:

Դեկտեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ