23 12 2020

Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, նԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությունը հետաձգվել է։

Պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողներին ասաց, որ նիստը կկայանա ժամը 22։00-ին։

«Քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին նյութերը նոր էինք ստացել, դատարանը մինչեւ ժամը 22։00-ն պաշտպանական կողմին ժամանակ տվեց, որպեսզի ծանոթանանք ներկայացված նյութերի հետ, առարկություններ ներկայացնելու եւ պաշտպանությունը կազմակերպելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ  փաստաթղթերը մոտ 300 էջ են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ