22 12 2020

Իրավապահ համակարգը ունի հնարավորություն մեջքն ուղղելու և իրական օբյեկտիվ քննություն իրականացնելու․ Վարդևանյան



Իրավաբանական համայնքը ստեղծված իրավիճակում ազդակն է փոխանցում թե՛ իրավական որակումների, թե՛ հայտարարությունների, թե՛ դիրքորոշման մասով և պահանջում է իրավապահ համակարգից  կոնկրետ գործողություններ տվյալ դեպքում խոսքը իհարկե դատախազության մասին։ Փաստաբանների պալատի մոտ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դուք գիտեք ՀՔԾ-ն ինչ աստիճանի քաղաքականացված մարմին է, բայց մյուս կողմից ունենք ԱԱԾ քննչական դեպարտամանետ, որտեղ ևս արցախյան այս դեպքերի հետ կապված քննություն կատարվում է, օրինակ Արայիկ Հարությունյանի հայտնի ձայնագրությունը գտնվում է այնտեղ և դատախազությունը ունի առնվազն մեկ գործառույթ՝ ժամանակավորապես լիազորությունների դադարեցումն է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ