22 12 2020

Յուրաքանչյուր ոք ենթակա է քրեական պատասխանատվության, եթե կհարկադրի հրաժարվել գործադուլի մասնակցելուց․ Բաբայան

Յուրաքանչյուր ոք ենթակա է քրեական պատասխանատվության, եթե կհարկադրի հրաժարվել գործադուլի մասնակցելուց․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

 «Սիրելի մանկավարժներ և կրթական հաստատությունների ղեկավարներ, վարչական աշխատողներ, գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է, որի առանց խոչընդոտների իրագործումը երաշխավորված է օրենսդրությամբ։

Այդ երաշխիքներից է, օրինակ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածը։ Հետևաբար, յուրաքանչյուր ոք, անկախ նրա կուսակցական պատկանելիությունից և պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելու հանգամշանքից, ենթակա է քրեական պատասխանատվության, եթե կհարկադրի հրաժարվել գործադուլի մասնակցելուց։ Սիրելի մանկավարժներ, եթե որևէ մեկին կփորձեն աշխատանքից ազատել համապետական գործադուլին մասնակցելու պատճառով, ապա պատրաստ եմ ապահովել լիարժեք իրավաբանական աջակցություն բոլոր ատյաններում։

Հ.Գ. կից նյութում եղած այս ոչնչությանը պարզապես անտեսեք, սրանք եղել և մնալու են նիկոլաբարո դուրսպրծուկներ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ