30 11 2020

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանությաան դեմ դատը «դիմակի գործով»

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանությաան դեմ դատը «դիմակի գործով»

Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։

Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել 5-րդ ալիքին։ Այդպիսի փորձեր շատերն են արել և բոլորի վերաբերյալ արդյունքը լինելու է այդպիսին։

Դատարանը նաև որպես դատական ծախսի պարտականություն Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ