Aysor.am-ը գրում է․ «ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ։
«Այո, հրավեր ստացել եմ, գնացել եմ, ցուցմունք եմ տվել, հիմա գնում եմ մեր տուն», - Aysor.am-ին ասաց Մովսես Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը Դատախազությունից ստացել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի այսօրվա տեսագրությունը։
«Նյութերը ստացել ենք։ Այժմ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը