16 11 2020

Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է հրապարակել պետական գաղտնիք, հարուցեք քրգործ․ Միհրան Պողոսյան

Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է հրապարակել պետական գաղտնիք, հարուցեք քրգործ․ Միհրան Պողոսյան

Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին։ Սույն թվականի նոյեմբերի 16֊ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող» քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ֊ում (կամ այլ վայրում բայց միանշանակ Երեւան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին

ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ ԱԱԾ տնօրենին

Հարգելի պարոնայք

Սույն թվականի նոյեմբերի 16֊ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող» քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ֊ում (կամ այլ վայրում բայց միանշանակ Երեւան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Խնդրում եմ ուսումնասիրել սույն հաղորդմանը կից տեսանյութը եւ հարուցել քրեական գործ։

Հ.Գ. Հուսով եմ սույն հանցագործության սուբյեկտը մինչ պատերազմը սկսելը դեռեւս չի հասցրել իրագործել իր հանցավոր նպատակը...»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ