16 11 2020

Ստեփան Գրիգորյանը չի կարող իր ասածը հիմնավորել, դրա համար էլ չի ներկայանում. Խաչատուրովի փաստաբան



Նոյեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ նշանակված էր ՀԱՊԿ նախկին քարտուղար , ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը։ Պատասխանող կողմը հերթական անգամ չէր ներկայացել դատական նիստին, այն հետաձգվեց: Նիստի ավարտից հետո  Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը հայտարարություններ էր արել՝ մեղադրանքներ ուղղելով գեներալ Խաչատուրովին ապրիլյան պատերազմի հետ կապված: Ինչին ի պատասխան վերջինս դիմել էր դատարան՝ հերքում պահանջելով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ