15 11 2020

Իմ տանը չհայտնաբերելով որևէ ապօրինի իր՝ ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ. Սայաթ Շիրինյան

Իմ տանը չհայտնաբերելով որևէ ապօրինի իր՝ ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ. Սայաթ Շիրինյան

Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ-ում քրեական օրենսգրքի ձեզ արդեն հայտնի երեք հոդվածների համաձայն, դատարանի որոշմամբ խուզարկություն իրականացվեց իմ բնակարանում, խորդանոցում, ավտոտնակում։ Չհայտնաբերելով որևէ ապօրինի իր, այնուամենայնիվ ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ-ում քրեական օրենսգրքի ձեզ արդեն հայտնի երեք հոդվածների համաձայն, դատարանի որոշմամբ խուզարկություն իրականացվեց իմ բնակարանում, խորդանոցում, ավտոտնակում։ Չհայտնաբերելով որևէ ապօրինի իր, այնուամենայնիվ ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ։ Օրենքի շրջանակներում, ավարտելով քննչական գործողությունները, երեկոյան ազատ արձակվեցի, սակայն ունեմ կասկածյալի կարգավիճակ։

Սիրելի հայրենակիցներ, այս ամենը ես դիտարկում եմ հայրենիքի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուրին լռեցնելու, վախեցնելու փորձ, այո փորձ, որովհետև ես ու Ազատության հրապարակում հավաքված իմ նմանները ունեն բարոյականություն, սրբություն, հայրենիքի նկատմամբ անմար սեր, անկոտրում կամք, վճռականություն։

Եվ ուրեմն մեզ վախեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է, հայրենիքի համար պայքարն՝ անկասելի։

վստահաբար ասում եմ, որ մեր բանակը, կամավորները թուրքի դեմ կռվել են անձնուրաց, անձնազոհաբար, և նրանք չեն պարտվել, Հայ ժողովուրդը չի պարտվել, մեզ բոլորիս թիկունքից դավաճանել է ներքին թշնամին, թուրքը՝ նիկոլը իր ոհմակով։

Թուրքի առաջ ծնկի եկածը, թուրքի կոշիկները լպստածը, ժողովրդի դավաճանը պետք է հեռանա։

Հայրենասեր հայերի հետ կհանդիպենք Ազատության հրապարակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ