Դատական նիստին մասնակցում էր գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ինչպես նաև մեկ այլ դատախազ՝ պարոն Մարգարյանը, և դատական նիստն ընթացավ:
Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափության հետ զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, որն իրենց չհաջողվեց: Դա չհաջողվեց մեր կողմից գործողությունների արդյունքում, հակառակ պարագայում դա լինելու էր: Նաև կարծես թե քննիչները,երևի դրա վերաբերյալ սովորություն կա, տեղյակ չէին Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով առ այն, որ դա արգելված է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը