Ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվելու և նիստը հետաձգվեր: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Ես անկեղծ կասեմ ձեզ՝ ես ուղղակի վեր եմ կացել և գնացել եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտից, որովհետև դա հնարքներից մեկն է, և դա ասել որպես օրինական կամ իրավաչափ հնարք անհնար է՝ փորձել ամեն ինչ անել, որ ձերբակալմանը զուգահեռ քննվի կալանավորման հարցը: Սա քաղաքական գործընաց է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը