19 10 2020

Գերիների գլխատումների, դիակների այլանդակումների դրվագներով դիմել ենք ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան



Ներկայացված ապացույցները և  փաստարկներն այնքան ակնհայտ համոզիչ են, միջազգային հանրության կարծիքը հստակ է և օրեցօր զորեղանում է: Այդ պատճառով էլ ՄԻԵԴ-ի կիրառված միջազգային միջոցը մնաց անփոփոխ։ Մամուլի ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա նշեց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները, տարբեր տեսանյութերի հետազոտությունը: Նա մանրամասնեց. «Տեսանյութերում երևում են ռազմագերիների կամայական գնդակահարություններ, դիակների նկատմամբ վատ վերաբերմունք, այլանդակություններ, գլխատում, որոնք սարսափելի են և ինքնին անխոս թե՛ մարդասիրական իրավունքի, թե՛ մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի են: Դիմել ենք ՄԻԵԴ-ին կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով, որ ոչ միայն քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերվի միջանկյալ միջոցը, այլ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի՝ թե՛ ռազմագերու, թե՛ քաղաքացիական բնակչի անվտանգության ապահովման նկատառումները: Ակնկալում ենք առաջիկա օրերին պատասխանը ՄԻԵԴ-ի կողմից»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ