16 10 2020

ՊԲ զինծառայողի մարմինն անարգելու լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմին

ՊԲ զինծառայողի մարմինն անարգելու լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմին

Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով:

Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ- և ԱՀ-ի նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ