24 09 2020

Ալկոհոլային թունավորման դեպքով խորհրդավոր ներկրողի անձը շարունակում է գաղտնի մնալ



Ս/թ օգոստոսի 31-ին Արմավիրում և դրանից մեկ-երկու օր անց Երևանում հաջորդաբար գրանցված ալկոհոլային թունավորման դեպքով քրգործերում էական առաջընթաց չկա: Քննչական կոմիտեում այդպես էլ չի որոշակիանում, թե ով է 48 անձանց թունավորման (21 մահվան ու 4 անձանց կուրացնելու) փաստով թիվ մեկ պատախանատուն: Քննչական կոմիտեն 21 մահվան դեպքով չի հանրայնացնում այլ մեղավորների անուններ, առայժմ հայտնի են միայն կալանավորված «առաջին երեք  մեղավորները»՝ արմավիրցի կոնյակագործ Աշոտ Հովսեփյան, նրան սպիրտային  հումքը վաճառած Արշակ Արշակյան ու վերջինիս վերավաճառած անձը՝ Ավետիք Վարդանյան: Աշոտ Հովսեփյանի շահերի պաշտպան Գոռ Գևորգյանը ևս տարակուսած է նախաքնական մարմնի մարտավարական «անզգուշությունից», չի հասկանում թե ինչու չի փնտրվել ի սկզբանե թունավոր հումքի ներկրողը:

Ընդգծենք, Հայաստանի սահմանային անցակետերով մեթիլային սպիրտ ներմուծող ընկերություննեըի թիվը ընդամենը 6 –ն է, իսկ թե նրանցից ո՞վ է իրականում տեխնիկական թունավոր սպիրտը դրել շրջանառության մեջ՝ որպես ալկոգելի ու ալկոհոլային խմիչքի պատրաստման ենթակա սպիրտ, մնում է գաղտնի: Ավելի ճիշտ՝ պետությունն իր ողջ լծակներով չի կարողանում պարզել խորհրդավոր ներկրողի անունը։ Այս՝ ոչ առանձանկի բարդ գործողության մեջ փաստացի ՔԿ-ն անզոր է գտնվել:

Ի դեպ, վարույթ իրականցնող մարմինն առայժմ  չի շտապում Երևանում ու մարզում  գրանցված մահվան դեպքերը նույնացնել  ու քննել մեկ վարույթով, դեպքերի բոլոր հանգամանքները քննվում են առանձին: Ինչպես ՔԿ-ից հայտնեցին Yerevan.Today-ին, «Ալկոհոլին թունավորումից Արմավիրում տուժած 27 անձի (այդ թվում՝ 10 մահվան դեպքով) տուժող է ճանաչվել 27 անձ ու իրավահաջորդներ, իսկ Երևանի Երևանի 10 բնակչի մահվան դեպքերով  հարուցված քրգործերով, ինչպես նաև 2 անձանց կուրանալու փաստի առթիվ հարուցված քրգործերով քննություն է տարվում ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության 3 վարչական շրջաններում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ