04 08 2020

Դատախազությունն ակնհայտ և կոպիտ կերպով կասկածի տակ է դնում դատարանի որոշումները․ Ալումյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստին Հայկ Ալումյանը դատարանին  հիշեցրեց, որ այս գործի նախաքննության ընթացքում, գործով քննիչ Հրաչյա Մուշեղյանի 2018 թ. հուլիսի 30-ի որոշմամբ կալանք է դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա։  Որոշումը փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից բողոքարկվել է դատախազություն, ինչը մերժվել է։

Հաջորդ պահանջը վերաբերել է իրավունքների խախտման վերացմանը, այն է՝  գույքի վրա դրված կալանքը, առգրավված փաստաթղթերը, դրամական միջոցները վերացնելու, ինչպես նաև քննիչին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականության մասին։

Ալումյանը հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հունիսի 7-ի որոշմամբ փաստաբան Խուդոյանի բողոքը բավարարվել է մասնակի։

«Մասնավորապես դատարանն արձանագրել է պարոն Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Միաժամանակ նույն որոշմամբ, մերժել է խախտումը վերացնելու, քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու պարտականությունները սահմանելու պահանջները»,-ասաց Ալումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ