Armlur.am-ը գրում է․ «Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը` հուլիսի 31-ին հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության:
Ըստ ԱԱԾ մեր աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Մենք նաև տեղեկացանք, որ Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը