14 07 2020

Պաշտպանական կողմը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ

Պաշտպանական կողմը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս պահին միջնորդությունը ներկայացնում է Ս․ Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Նիստի սկզբում դատավորը հայտնել է, որ ստացվել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Սակայն Ասլանյանն ինքը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, և միջնորդության քննարկումը հետաձգվել է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ