09 07 2020

Ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ․ Ալեքսանդր Ազարյան



«Ինձ համար Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած որոշում սպասելի էր»,- Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդության մերժումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Լրագրողների հարցին՝ այս որոշումը նշանակո՞ւմ է, որ այսուհետ դատավորներն ավելի անկաշկանդ կգործեն, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հարցը կաշկանդված լինել կամ չլինելու վերաբերյալ է: Կաշկանդված դատավորը միշտ էլ կաշկանդված է, անկաշկանդը՝ ոչ: Ես մշտապես անկաշկանդ եմ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ