07 07 2020

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր է կալանավորվել

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր է կալանավորվել

2017թ․ ընտրակաշառքի գործով լալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը։ Տեղեկությունը հաստատել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ