Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը չմեկնարկած ընդմիջվեց: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն դատարանին հայտնեց, որ ինքը բժշկական կենտրոնի ցուցմամբ պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի, քանի որ կոնտակտավոր է: Նախքան ընդմիջումը Աննա Դանիբեկյանը լսեց բոլոր կողմերին՝ որոշում կայացնելու համար: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն դատարանին առաջարկեց պատրաստման գործընթացում ներգրավել բոլոր կողմերին, որ նիստերը էլ չհետաձգվեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը