22 06 2020

Գավառի միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը դեռ հայտնի չէ․ ՔԿ քննիչ



2020 թվականի ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել էր 2, վիրավորվել 6 հոգի: Վիրավորներից ոմանք տեղափոխվել էին Գավառի, ոմանք՝ Երևանի հիվանդանոցներ:  Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ։ Գործի մանրամասների, անմիջական մասնակիցների մասին լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ՔԿ քննիչ Արմեն Միքայելյանը։

Բուն փոխհրաձգության վերաբերյալ նա նշեց.

«Նախաքննությամբ պարզվել է, որ Ռոբերտ Հակոբյանի որդուն ծեծի ենթարկողների հետ վրեժ լուծելու  նպատակով Ռ. Հակոբյանը  մի խումբ անձանց հետո զինված, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած ու կրած հրազեններով ապրիլի 28-ին գնացել են Գավառ քաղաք, հանդիպել Արամ Հայթյանի հորեղբոր՝ Արմեն Հայթյանի ու վերջինիս կողմնակիցների զինված դիմադրությանը։ Փոխհրաձգություն է եղել, մահացել են Վահե Ավետիսյանը և Զոհրաբ Պարոնիկյանը, երկու կողմերից էլ մի քանի հոգի վիրավորվել են, տեղափոխել են Գավառի բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ Գավառի ԲԿ-ի մոտ հավաքել են Նորատուզի  բնակիչները, ովքեր տեղեկանալով, որ իրենց հարազատներին սպանել ու մարմնական վնասվածքներ են  պատճառել Գավառի բնակիչներ Արմեն Հայթյանն ու Վարդան Դավոյանը, և հիմա բուժօգնություն են ստանում Գավառի ԲԿ-ում, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել, չեն ենթարկվել ոստիկանների ներկայացրած օրինական պահանջներին, մուտք են գործել ԲԿ, հիվանդասենյակում գտել են Արմեն Հայթյանին, որտեղ Վահե Ավետիսյանի եղբայրը՝  Ռոման Ավետիսյանը, կարողացել է  վրեժխնդիր լինել և կարծելով, որ սպանել է Արմեն Հայթյանին, հեռացել  է»։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ