Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դատախազության հայտարարությունից պարզ է դարձել, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հնարավոր է՝ առհասարակ չի ուսումնասիրվել: Այն, որ Դատախազությունը առհասարակ կողմ չէ այս գործընթացի և որևէ աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց իրենց մշտական ոճով՝ մեկնաբանում է այն, ինչպես մեկնաբանում է ՍԴ որոշումները և այլն, ինքնին տարակուսելի է...: Չեմ կարող բացառել, որ նույն խնդիրը, որն առկա էր ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի դեպքում (այդ թվում Հայերեն թարգմանության բացակայությունը), առկա է նաև տվյալ դեպքում:
Պարզապես խնդրում եմ անգլերեն ընթերցող և անգլերեն փաստաթղթերից օգտվող անձինք ուսումնասիրեն այդ ՎՀ կարծիքը: Հատկապես դիտարկելով՝ 12,21, 36, 44, 52 պարագրաֆները: Ավելին մեկ պարագրաֆ տեղադրում եմ բառացի հատուկ մեր գործընկերների համար՝ առանց մեկնաբանության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը