18 06 2020

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Ծառուկյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը քննելու

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Ծառուկյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը քննելու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկ է ներկայացվել, այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»,- ասաց նա` հավելելով, որ խնդիրը մակագրությունների կարգն է, որն ի սկզբանե արդեն «խախտում է արդար դատաքննության իրավունքը»: Ըստ Երեմ Սարգսյանի` պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը:

Նրա խոսքով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի` իրենց միջնորդությունը բավարրավելու է, թե ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ