27 05 2020

Որևէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով․ Բադասյան

Որևէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով․ Բադասյան

Մենք որեւէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով, ներկայում միայն օրենսդրական հնարավորությունն է դիտարկվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Պետք է լինի օրենսդրական հնարավորություն, որը թույլ է տալիս հանրաքվեն չեղարկել, որի ականատեսը եղանք Covid-19-ի զարգացման գործընթացում, որ նման հիմք այնուամենայնիվ պետք է լինի եւ իմ դիրքորոշումն այն է, որ այն մարմինը, որը որոշում է կայացրել հանրաքվե նշանակելու, հենց այդ նույն մարմինը պետք է հնարավորություն ունենա չեղարկելու տվյալ որոշումը, որը տվյալ դեպքում ԱԺ-ն է»,- ասաց նախարարը։

Հարցին, թե ինքն ինչպե՞ս է պատկերացնում, խորհրդարանում ի՞նչ ճանապարհով պետք է հարցը լուծում ստանա, Բադասյանը պատասխանեց․ «Ճանապարհը՝ ԱԺ-ով Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով՝ 213 հոդվածի փոփոխությունների 2 ընթերցմամբ ընդունումն է»։

Հարցին, թե Վենետիկի հանձնաժողով կոնկրետ ի՞նչ խորհրդատվության համար է դիմել, նախարարը պատասխանեց․ «Բոլոր հարցերն արդեն հրապարակված են, ոչ միայն հարցերի բովանդակությունն է հրապարակված, այլեւ դրանց շուրջ բազմատեսակ մեկնաբանություններով ենք հանդես եկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ