24 05 2020

Քաջարանցիները ձերբակալված քաղաքացիներին ճանապարհեցին Երևան

Քաջարանցիները ձերբակալված քաղաքացիներին ճանապարհեցին Երևան

Կապանում ցուցարարները դադարեցրին մոտ 9 ժամ առաջ տևած բողոքի ակցիան։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քննչական մարմնի ներկայացուցչի հետ բանակցեց, ապա դիմելով քաջարանցիներին՝ նշեց, որ իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն եւ որ ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի: Նա քաջարանցիներին կոչ արչեց բացել ճանապարհը, թույլ տալ, որ ոստիկանական մեքենան տղաներին տեղափոխի Երեւան:

«Ես վստահում եմ մեր ոստիկանության բարձաստիճան պաշտոնյաներին, համոզված եմ  որ բռնություն չի լինի եւ կլինի արդար քննություն, իսկ եթե երաշխիքները չպահվեն, ես ինքս ձեզ հետ նորից կգամ այստեղ»,-նշեց նա:

Համյանքապետի հորդորից հետո քաջարանցիները բողոքի ակցիան ավարտեցին աղոթքով և ծափողջույններով, «Հաղթանակ» եւ նրանց անունները վանկարկելով, և ճանապարհեցին երիտասարդներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ