18 05 2020

​Ոստիկանությունում քննարկել են ներքին վերահսկողության պահպանումը

​Ոստիկանությունում քննարկել են ներքին վերահսկողության պահպանումը

Մայիսի 18-ին ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը։ Այս մասին հատնում են ՀՀ ոստիկանությունից:

ՈԶ գլխավոր վարչության անձնակազմի և ենթակա զորամասերի հրամանատարների ու տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին ՈԶ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վ. Ղազարյանը և ոստիկանության ՆԱՎ պետ Ա. Մկրտչյանը։

Խորհրդակցության հիմնական թեման էր ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողության պահպանումը և դրա ապահովման ուղղությամբ համագործակցության կազմակերպումը:

Բարձրացված խնդիրները քննարկվեցին հարցուպատասխանի միջոցով։ Ամփոփմանը ՈԶ հրամանատար Վ. Ղազարյանը հավաստիացրեց, որ Ոստիկանության զորքերն իր ծառայողամարտական գործունեության մեջ անվերապահորեն հետևում է վերոհիշյալ խնդիրների իրականացմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ