18 05 2020

ՀՔԾ-ում 2-րդ կուրսի դասախոսություններ լսելու անհրաժեշտություն կա․ Արսեն Բաբայան

ՀՔԾ-ում 2-րդ կուրսի դասախոսություններ լսելու անհրաժեշտություն կա․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարդացի ՀՔԾ հաղորդագրությունը դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ:

Անհրաժեշտ եմ համարում ՀՔԾ-ին տեղեկացնել, որ անգամ այն դեպքում, եթե Դ.Գրիգորյանին վերագրվող արարքն իրականում կատարված լիներ, ապա հենց ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության տեքստից ակնհայտ է դառնում, որ մեղադրանք է առաջադրել մի արարքի համար, որը ՀՀ ՔՕ 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նվազ կարևորության պատճառով, հանրային վտանգավորություն չի ներկայացնում և հանցագործություն չի հանդիսանում։

ՀՔԾ-ում, դրա ղեկավարից սկսած, 2-րդ կուրսի դասախոսություններ լսելու անհրաժեշտություն կա»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ