Առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի՝ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ որոշումն անհիմն է և բողոքարկելու են։
«Դատարանը բավարարեց մեր բողոքը և ճանաչեց ձերբակալությունը ոչ իրավաչափ, դրան զուգահեռ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան կալանավորելու երկու ամսով։ Քննիչի միջնորդությունը չէր կարող բավարարվել, բայց բավարարվեց։ Այս ամենը հակասությունների ոլորտից է», – նշել է փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը