25 04 2020

Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում է ռիսկային խմբում գտնվող 13 կալանավորված. ԱՆ

Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում է ռիսկային խմբում գտնվող 13 կալանավորված. ԱՆ

Հայաստանի ՔԿՀ–ներում ներկայումս պահվում է ռիսկային խմբում՝ 60 տարեկանից բարձր տարիք և համակցված հիվանդություններ ունեցող 13 կալանավորված անձ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։

ԱՆ–ից նաև հայտնեցին, որ ՔԿՀ–ներում կալանավորված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց ընդհանուր թիվը 32 է, դատապարտյալներինը՝ 59։

Նշենք, որ ռիսկային խմբում է գտնվում նաև ՀՀ երկրորդ նախագահ՝ 65–ամյա Ռոբերտ Քոչարյանը։ Նրա փաստաբանները բազմիցս ահազանգել են այն մասին, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Քոչարյանի՝ ՔԿՀ–ում գտնվելը վտանգ է ներկայացնում նրա առողջության համար, և նրա խափանման միջոց կալանքը պետք է փոխվի։ Այս հարցով նրանք երեք անգամ դիմել են ՄԻՊ–ին, որը երկու գրություններն ուղարկել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար։ Մյուս կողմից՝ Քոչարյանի գործով դատական նիստերը մեկ ամսից ավելի է՝ չեն կայանում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանն արդեն երկրորդ անգամ անաշխատունակության թերթիկ է վերցրել՝ առողջական խնդիրների հիմքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ