ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանի միջադեպի մասին ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացի է ծեծվել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի։ Նրանք հոսպիալացվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը